Տ․Ավինյան․ «Ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից»

Տ․Ավինյան․ «Ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից»
Լոռու մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի այսօրվա բացման արարողությանը մասնակցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բացման արարողության ավարտին փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին

-Կան՞ արդեն բոլոր մարզպետների հրաժարականները: Կոնկրետ, երբ կլինեն նոր մարզպետների նշանակումներ և հայտնի՞ են արդեն մարզպետների նոր թեկնածուների անուններ:

-Անկեղծ ասած, ես բոլոր մարզպետների համար չեմ կարող ասել հրաժականներ ներկայացրել են, թե՝ ոչ: Բայց ես նույնպես կարծում եմ , որ բոլոր մարզպետները փոխվելու են և դա տեղի է ունենանու մոտակա օրերին: Կոնկրետ անուններ այս պահին չեմ կարող նշել:

-Նոր կառավարությունը կանդրադառնա արդյոք պետբյուջեից նախկին կառավարության կողմից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի արդյունավետությանը:

-Ես ուզում են վստահեցնել բոլոր նախկին և ներկա համայնքապետերին ու մարզպետներին, որ մենք ուշադիր, մանրադիտակով զննելու ենք պետբյուջեից հատկացված գումարների բոլոր նախկին ծախսերը, աուդիտի ենք ենթարկելու բոլոր նախկին նախաձեռնությունները: Որտեղ կլինեն խնդիրներ, մենք այդ խնդիրները արձանագրելու ենք և պատշաճ կերպով մեր գործընթացը շարունակելու ենք: Իսկ ընդհանուր առմամբ համայնքների և մարզպետարանների հետ կառավարությունը իր ինտենսիվ աշխատանքը շարունակելու է և ես կարծում եմ, որ համայնքների սեփական եկամուտները ավելանալու են պեետբյուջեի եկամուտներին համահունչ:

-Հանրապետականները շարունակում են բացառել ԱԺ արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրություն այս պահին հնարավոր համարում ենք, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա բացառում է:

-Ես կարծում եմ հանրապետականները իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Նկատի ունեմ, որ ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից:

-Կառավարությունը ինչ վերաբերմունք կունենա համայնքների Հանրապետական կուսակցության անդամ ղեկավարների նկատմամբ: Չե՞ք կարծում, որ նրանք ԱԺ ընտրություններին կփորձեն եղանակ ստեղծել:

— Այս ընտրություններում ժողովրդից բացի այլ ուժ չի կարող եղանակ ստեղծել: Ընտրությունները լինելու են ժողովրդի կողմից վերահսկվող ընտրություն: Համայնքների ղեկավարները ընտրություններին որևէ կերպ ժողովրդի կամարտահայտությանը խոչընդոտ չեն կարող է լինել և, եթե որևէ մեկը փորձի նման ոտնձգություն իրականացնել ժողովրդի կամարտահայտության նկատմամբ, մենք բոլոր միջոցները ունենք դա կանխելու:

-Համայնքների խոշորացումը մեզ մոտ կատարվեց ժողովրդի կամքին հակառակ: Նոր կառավարության կողմից կլինեն արդյոք նոր մոտեցումներ համայնքների խոշորացման գործընթացի նկատմամբ:

-Պետք է նայել համայնքների խոշորացման արդյունավետությանը: Պետք է հասկանալ ինչ է տալիս մեզ խոշորացումը, ինչ են տալիս փոքր համայնքները: Այսինքն, այստեղ պետք է նայել միմիայն այդ պրոցեսի արդյունավետությանը: Եթե համայնքների խոշորացումը ստեղծում է հավելյալ արժեք, ուրեմն արժե գնալ այդ քայլին: Բայց այս հարցը նույնպես անհրաժեշտ է լայնորեն քննարկել բոլոր փոքր համայնքների բնակիչների հետ:

Be the first to comment on "Տ․Ավինյան․ «Ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից»"

Leave a comment

Your email address will not be published.


*