Արայիկ Հարությունյանը Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ է արել համագործակցել իրավապահների հետ

Արայիկ Հարությունյանը Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ է արել համագործակցել իրավապահների հետ
Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, հարուցված քրեական գործին։

«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ Կարեն Ավագյանի դիմումով: +326 000 000 միլիոն դրամ:

Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ», — գրել է ԿԳ նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Be the first to comment on "Արայիկ Հարությունյանը Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ է արել համագործակցել իրավապահների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*