Մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը

Մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Be the first to comment on "Մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*