Համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
Հունիսի 13-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես կգա «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գլխավորությամբ:

«Նարեկացի» արվեստի միությունը թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ 2015 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի հիմնական նպատակն ու գաղափարն է անաղարտ պահել հայկական մշակույթն ու ճանաչելի դարձնել հայկական ժողովրդական նվագարանները:

Համերգային երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան) և «Գուսան» անսամբլի երաժիշտները:

Միջոցառմանը կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ:

|||Համօգ

Be the first to comment on "Համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին"

Leave a comment

Your email address will not be published.


*