Աստղեր, որոնք սեռական բռնության զոհ են դարձել

Աստղեր, որոնք սեռական բռնության զոհ են դարձել

Ամեն տարի աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ են սեռական բռնության ենթարկվում, բայց նրանցից ոչ բոլորն են կարողանում պատմել այդ մասին։ Մարդիկ, ում մասին կխոսենք սույն հոդվածում, իրենց մեջ ուժ են գտել՝ պատմելու վերապրած մղձավանջի մասին։

Մադոննա

Իր կարիերայի ամենասկզբում փոփ թագուհուն սեփական տան մուտքի մոտ մի տղամարդ է բռնաբարել։ Դա այնքան նվաստացուցիչ է եղել երգչուհու համար, որ նա նախընտրել է օրինապահ մարմիններին չդիմել և միայն վերջերս է պատմել այդ մասին։

Շայա Լաբաֆ

Դերասանը սեռական բռնության է ենթարկվել 2014 թվականին՝ արտ–ինստալացիայի ժամանակ։ Նա պետք է գլխին տոպրակ անցկացրած, որի վրա գրված էր՝ «Ես այլևս հայտնի չեմ», նստեր սենյակում և լռեր, և միջոցառման մասնակիցները կարող էին նրա հետ անել, ինչ կամենային։ Եվ ահա աղջիկներից մեկը նրան հանվեցրել և սեռական բռնության է ենթարկել։ Կազմակերպիչները բավական ուշ են դա նկատել, և խելահեղ երկրպագուն հասցրել է փախչել։

Մերիլին Մոնրո

Դերասանուհին մի անգամ խոստովանել է, որ սեռական բռնության է ենթարկվել ինը տարեկանում։ Սակայն այն ժամանակվա համար դա այնքան լուրջ հայտարարություն էր, որ շատերը կարող էին դա Մերիլինի վառ երևակայության արդյունք համարել։

Օփրա Ուինֆրի

Իր շոուներից մեկի ժամանակ հաղորդավարը խոստովանել է, որ ինքն էլ է սեռական բռնության զոհ դարձել։ Դա տեղի է ունեցել չորս տարի շարունակ։ Նրան պարբերաբար բռնաբարել են իր քեռին, նրա որդին և ընտանիքի բարեկամը։ Աղջիկը վախեցել է պատմել այդ մասին մորը և միայն այն ժամանակ է դա արել, երբ հղիացել է։ Այդ ժամանակ մայրը նրան ուղարկել է հոր մոտ՝ ուրիշ քաղաք։ Երեխան մահացել է ծնվելուց հետո, և հայրը Օփրային ասել է, որ կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս։

Թիմ Ռոթ

2009 թվականին դերասանը անկեղծ խոստովանություն է արել։ Նա պատմել է, որ մանկության տարիներին բռնության է ենթարկվել մոտ բարեկամի կողմից, սակայն նշել է, որ մայրն ու հայրը դրա հետ կապ չունեն։ Միևնույն ժամանակ Ռոթն ասել է, որ ինքն իրեն զոհ չի համարում, այլ ընդհակառակը, դա նրան ավելի ուժեղ է դարձրել։

Be the first to comment on "Աստղեր, որոնք սեռական բռնության զոհ են դարձել"

Leave a comment

Your email address will not be published.


*