Ստեփանակերտում խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը

Ստեփանակերտում խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը
Ստեփանակերտում ավարտվեց Արցախում ընդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից կազմակերպված խաղաղ հավաքը։

«Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԱԺ պադգամավոր Հայկ Խանումյանը և իր թիմակիցները հանդես եկան ելույթներով։ Վերջում Խանումյանը ներկայացրեց իրենց պահանջները և լուծումներ առաջարկեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար։ Խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:

Հայկ Խանումյանը

Նա նաև նշեց, որ նման խաղաղ հավաքներ կազմակերպվելու են Արցախի տարբեր շրջաններում։
Ընդդիմության խաղաղ հավաքը պետք է կայանար Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն ոստիկանաության պահանջով այն տեղափոխվեց Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակին կից տարածք։ Ոստիկանությունը հավաքից առաջ նախապես արդեն շրջափակել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը հրապարակում հավաք անելու համպատասխան թույտվություն չի տվել։ Սակայան հավաքի կազմակերպիչները, հղում անելով Սահմանադրությանը, հակառակն էին պնդում։

Be the first to comment on "Ստեփանակերտում խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը"

Leave a comment

Your email address will not be published.


*