Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:

Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող տարատեսակ ծրագրերը, որոնց նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը, զինված ուժերում կանանց ներգրավածության, իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև հավասար իրավունքների ապահովումը:

Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանձնառությունը:

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին"

Leave a comment

Your email address will not be published.


*