Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանին խոշտանգելու համար

Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանին խոշտանգելու համար
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գագիկ Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Be the first to comment on "Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանին խոշտանգելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*