Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+800 հատվածում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, ինչի հետևանքով սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

ԱԻՆ-ը հորդորում է տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Մ-16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան)-Մ-4-Մ-16

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Վանաձոր-Մ-6-Դսեղ-Մարց ճանապարհահատվածներով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Be the first to comment on "Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է"

Leave a comment

Your email address will not be published.


*