ՊՆ աշխատակիցը դիմել է վարչապետ Փաշինյանին

ՊՆ աշխատակիցը դիմել է վարչապետ Փաշինյանին
Մեծարգո և շատ սիրելի պարոն վարչապետ, լավ գիտակցում, եմ որ դուք շատ զբաղված եք նման մանր հարցերով զբաղվելու համար, բայց համաձայնեք, որ պետական ոլորտում աշխատող մարդականց աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է նման հարցերից, երբ աշխատակիցը իրեն ստորացված, չգնահատված և երրորդ կարգի մարդ է զգում, չեմ կարծում, որ նա ամբողջ սրտով կնվիրվի իր աշխատանքին, ինչից կտուժի աշխատանքը, իսկ դա շռայլություն է, որը մեր երկիրը իրեն չի կարող թույլ տալ.

Ամառվա տապին պաշտպանության նախարարությունում տարիներ շարունակ օդափոխման համակարգը (կանդիցանեռները) գործում է միայն նախարարի մասնաշենքի 0-3-րդ հարկերում, որտեղ աշխատում են ամբողջ նախարարության աշխատակիցների ընդամենը 13% : Տվյալ տարածքում օդափոխման շնորհիվ այնքան զով է, որ աշխատակիցները ամառվա տապին բողոքում են ցրտից և ժակետներով են շրջում, երբեմն նույնիս ջեռուցող սարքեր միացնում, իսկ մյուս հարկերում և մասնաշենքում, աշխատակիցները ստիպված են ամառվա տապին աշխատել տոթ աշխատասենյակներում՝ մի քանի աշխատակից, մի քանի միացրած համակարգիչ փոքրիկ աշխատասենյակում, չհաշված որ աշխատակիցների զգալի մասը զինվորականներ են և կրում են զինվորական համազգեստ: Կարծում եմ պարզ է տվյալ աշխատակիցների հոգեվիճակը, երբ գործի բերումով գնում են նախարարի մասնաշենք, ինչ աստիճանի իրենց արհամարված և ցածր խավ են զգում տյալ մասնաշենքի աշխատակիցների համեմատ: Ո±ւր մնաց հավասարությունը…
Պաշտպանության նախարարությունում գործում է չգրված օրենք, համաձայն, որի աշխատակիցների՝ զինվորական և քաղաքացիական, կին և տղամարդ, հերթապահություն են իրականացնում շաբաթ օրերին ՝կես օրով աշխատանքի են գնում և չեն վարձատրվում: Մինչդեռ վարչության պետերը և բաժնի պետերը շաբաթ օրերին կես օրով աշխատանքի գնալու համար աշխատավարձից զատ վարձատրվում են, վարության պետերը ամսեկան 100.000, իսկ բաժնի պետերը 50.000 դրամով: Ո±ւր մնաց արդարությունը…
2014 թվականից հետո պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատողների աշխատավարձը հավասարեցվեց մյուս նախարարությունների քաղաքացիական աշխատողների աշխատավարձին, ինչը շատ գովելի է, բայց կա մի բայց… Այն աշխատողները, որոնց աշխատում են 2014 ից ավելի շուտ ստանում են զինվորականների նման բարձր աշխատավարձ, ստացվում է, որ նույն կառույցում հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը կրկնակի տարբեր են: Օրինակ, եթե կրտսեր մասնագետը աշխատանքի է անցել 2014 թվականից շուտ նա վարձատրվում է 130.000 դրամ, եթե 2014 թվականից ուշ նա վարձատրվում է 79.000 դրամ, առաջատարի դեպքում, եթե աշխատակիցը աշխատում է 2014 թվականից շուտ նա ստանում է 230.000-250.000 դրամ, իսկ եթե նոր է անցել աշխատանքի 105.000 դրամ և այսպիսի տեսարան է գլխավոր մասնագետների, բաժնի պետերի և վարչության պետերի դեպքում, նշեմ, որ նրանց աշխատավարձը տարեցտարի 3% բարձրանալու դեպքում էլ, երբեք չի հավասարվում 2014 թվականին աշխատանքի ընդունված անձնաց աշխատավարձին: Կարծում եմ կհավաձայնվեք, որ սա ավելի քան անարդար է, երբ իրաի կողք նստած, հավասարազոր պաշտոն զբաղեցնող, միանման պայմաններում աշխատող և նույն աշխատանքը կատարող մարդկաց աշխատավարձը կրկնակի տարբեր է: Պարոն վարչապետ, հենց այս մանր խնդիրների պատճառով տվյալ կառույցում երիտասարդ կադրերի արտահոսք է, իսկ թափուր պաշտոնները չեն հավալրվում: Համաձայնեք, որ իրեն հարգող մասնագետ երբեք աշխատանքի չի գնա մի կառույց, որտեղ որոշ աշխատողներ ակնահայտ արտոնյալ են, իսկ մյուսների վրա մեղմ ասած բոլորը «թքած ունեն»…
ՊՆ աշխատակից
աղբյուր

(Visited 1 343 times, 294 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями:

Вам также может быть интересно
0
Սպան անտուն է, ահա այս հարցը պետք է առաջնային լինի…..
Երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ֆեյսբուքյան հասարակությանը ամենահուզող, ամենատրվելիք և ամենաանպատասխան հարցը դարձավ «Սպաների բանակարանային ապահովմանը վերաբերյալ» հարցը,
0
Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության. <>
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են
0
Աշոտյանի սենսացիոն բացահայտումը. Սերժ Սարգսյանը խաբե՞լ էր աշխարհքաղաքական կենտրոններին կամ ինչ որ շրջանակների՝ իշխանության գալու համար, հետո դրժել խոստումը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչներ Դուգինի,
0
Oդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի. ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ օրը արևի ուղիղ ճառագայթներից
«Արարատում, Արմավիրում և Երևանում հուլիսի 12-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի»,-այս մասին ֆեյսբուքի իր
0
ԱԱԾ-ն հասավ Մարտունի. բերման է ենթարկել Մարտունու զինկոմը
a1plus.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում ԱԱԾ գործողություններ է իրականացրել, որի
0
Սաշիկի որդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն. նա ևս հետախուզման մեջ էր
Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան

Be the first to comment on "ՊՆ աշխատակիցը դիմել է վարչապետ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*