Պաշտոնյաների երեխաների ծառայության «իրավունքը» կվերականգնվի. ՊՆ

Պաշտոնյաների երեխաների ծառայության «իրավունքը» կվերականգնվի. ՊՆ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ իր իմացությամբ որեւէ պաշտոնյայի երեխա կարող է խուսափել զինվորական ծառայությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ խոսելով իր պաշտոնավարման ժամանակ որեւէ պաշտոնյայի երեխայի ծառայությունից խուսափելու հնարավորության մասին»

«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որեւէ մեկը կխուսափի»,–շեշտեց նա։

Տոնոյանը նշեց, որ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, նրանց գործերը ուսումնասիրվվում են. «Այդ ուղղությամբ որոշակի ստուգումներ են իրականացվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության «իրավունքը»։

Be the first to comment on "Պաշտոնյաների երեխաների ծառայության «իրավունքը» կվերականգնվի. ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*