Ավազակային հարձակման է ենթարկվել Մանվել Գրիգորյանի անասունների հովիվը.

Ավազակային հարձակման է ենթարկվել Մանվել Գրիգորյանի անասունների հովիվը.
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը և հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:

Խ. Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:

Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառներ և ոչխարներ:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Դոդորյանին:

Նյութի մանրամասները լուսանկարներով կարդալ սկզբնաղբյուր կայքում.

Be the first to comment on "Ավազակային հարձակման է ենթարկվել Մանվել Գրիգորյանի անասունների հովիվը."

Leave a comment

Your email address will not be published.


*