ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․

ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց ՀՀԿ-ին: «Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել. «Այս փուլում մենք դեռեւս պատրաստ չենք դա ներկայացնելու հրապարակային: Բայց կարծում եմ` ինչ-որ մի պահ կգա, եւ մենք կներկայացնենք, թե ինչ սխալներ եղան»: Այն, որ այս պահին ՀՀԿ-ականները եւ ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մարդիկ են բերման ենթարկվում, դա ինչպես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ասաց. «Բնականաբար, ինչ-որ ձեւով կարող է ազդել»: Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ շանսերին, Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ներկայացնի թե՛ իր վերլուծությունը, թե՛ տեսլականը, թե՛ այն ուղին, որով պատրաստվում է շարժվել առաջ»:

Be the first to comment on "ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․"

Leave a comment

Your email address will not be published.


*