Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի բնակության․ երեխաների անվտանգության առումով մտավախություն կա․ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/822733/

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի բնակության․ երեխաների անվտանգության առումով մտավախություն կա․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մ.Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, եւ ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով: Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/822733/

Be the first to comment on "Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի բնակության․ երեխաների անվտանգության առումով մտավախություն կա․ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/822733/"

Leave a comment

Your email address will not be published.


*