Պարզաբանում՝ Վրաստանի սահմանին լիազորագիր ներկայացնելու հայտարարության առնչությամբ

Պարզաբանում՝ Վրաստանի սահմանին լիազորագիր ներկայացնելու հայտարարության առնչությամբ
Վրաստանում ՀՀ դեսպանության պարզաբանումը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ս․թ․ հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։

Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։

Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա։

Be the first to comment on "Պարզաբանում՝ Վրաստանի սահմանին լիազորագիր ներկայացնելու հայտարարության առնչությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*