Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից:

Be the first to comment on "Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ"

Leave a comment

Your email address will not be published.


*