Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր է սահմանվել հուլիսի 16-ը

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր է սահմանվել հուլիսի 16-ը
Օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մինչ այդ Կամո Արեյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են նրա կողմից 2018 թվականի հուլիսի 9-ին ներկայացված հրաժարականի հիմքով:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշման նախագիծը:

Առաջարկ է եղել նաև Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2018 թվականի օգոստոսի 8-ը:

Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին:

Be the first to comment on "Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր է սահմանվել հուլիսի 16-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*