Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի

Օրյոլ քաղաքի տարածքում առևանգել են «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովին: Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է, որ հուլիսի 10-ին ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը և նրա վարորդը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք: Այնտեղ նրանք կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Սերգեյ Բուդագովը հայկական ծագում ունի, ով ծնվել է Վրաստանում, ապա ավելի ուշ տեղափոխվել ՌԴ և դարձել խոշոր գործարար:

Be the first to comment on "Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի"

Leave a comment

Your email address will not be published.


*