Երևանը ցիվիլ մայրաքաղաք դարձնել ցանկացող քաղաքապետը պիտի չվախենա մարդկանց տարբեր խմբերի զայրույթն առաջացնելուց

Երևանը ցիվիլ մայրաքաղաք դարձնել ցանկացող քաղաքապետը պիտի չվախենա մարդկանց տարբեր խմբերի զայրույթն առաջացնելուց
Երևանը ցիվիլ մայրաքաղաք դարձնել ցանկացող քաղաքապետը պիտի չվախենա մարդկանց տարբեր խմբերի զայրույթն առաջնացնելուց…
Մի շարք կարևոր, բայց ցավոտ, ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Տրանսպորտի հարցը այդ շարքից է: Եթե որոշես տոմսերով, մարդավայել տրանսպորտային ցանց ունենալ, կստանաս մեծ դժգոհությունների ալիք՝ գծատերերից ու վարորդներից սկսած, հնարավոր է, որ ավել վճարել հարկադրված քաղաքացիներով վերջացրած։

Հաջորդը՝ ապօրինի կերպով, փողով առած թույլտվություններով շինությունների ապամոնտաժումն է: Այս և մի քանի այլ հարցերում պիտի հենվես հանրային գերակա շահի վրա, որը նախկինում օգտագործվել է ոչ թե հանրության, այլ մի քանի հոգու շահի համար։

Եթե ուզում ես գեղեցիկ տանիքներ ու շենքերի ֆասադներ, պիտի տրորես առաջ տվածների, հարկ բարձրացրածների ոտքը։

Ուզում ես սիրուն ու հանգստի համար նախատեսված բակեր, հատկապես ժեշտից ավտոտնակները պիտի վերանան քաղաքից։

Ծանր է իրական փոփոխություն անողի բեռն ու հաճախ անշնորհակալ:

Բայց եթե քաղաքապետն ու իր թիմը լինեն նույնքան ընդունելի ու վստահելի, որքան վարչապետն է, հոյակապ հնարավորություն է ընձեռվում, հենվելով երևանցիների աջակցության վրա, լուծել այդ ցավոտ, բայց անհրաժեշտ հարցերը:

Be the first to comment on "Երևանը ցիվիլ մայրաքաղաք դարձնել ցանկացող քաղաքապետը պիտի չվախենա մարդկանց տարբեր խմբերի զայրույթն առաջացնելուց"

Leave a comment

Your email address will not be published.


*