Արդեն քանի օր է՝ Եգիպտոսում չեն դադարում տարաբնույթ բողոքի ակցիաները

Արդեն քանի օր է՝ Եգիպտոսում չեն դադարում տարաբնույթ բողոքի ակցիաները
Ինչպես և կանխատեսվում էր (հղումն՝ այստեղ), հուլիսի 1-ից Եգիպտոսում մի շարք հարկատեսակների բարձրացման հետևանքով գրանցվել է որոշ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների և ծառայությունների զգալի գնաճ:

Արդեն մի քանի օր է, ինչ ամենամեծաթիվ բնակչությունն ունեցող արաբական երկրում չեն դադարում գործող իշխանությունների, հատկապես նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսիին դեմ տարաբնույթ բողոքի ակցիաները, իսկ սոցիալական ցանցերում եգիպտացիներն իրեն դժգոհությունն արտահայտում են #Սիսի_հեռացիր հեշթեգի լայն կիրառմամբ:

Դատելով Եգիպտոսի իշխանությունների մոտեցումներից՝ նրանք ցանկացած մեթոդի կիրառմամբ պատրաստ են պահպանել սոցիալ-տնտեսական քաղաքականության հարկային «բարեփոխումների» գործընթացը, որն իրականացվում է ԱՄՀ-ի խորհրդատվությամբ՝ կազմակերպության կողմից տրամադրվող վարկային գծի մնացյալ 12 մլրդ դոլարի չափով հատվածը առաջիկա 3 տարիների ընթացքում ստանալու նպատակով:

Be the first to comment on "Արդեն քանի օր է՝ Եգիպտոսում չեն դադարում տարաբնույթ բողոքի ակցիաները"

Leave a comment

Your email address will not be published.


*