Պատերազմի վախով սեփական ժողովրդին սանձող կրտսեր Ալիևը չի կարող երկար պահել այդ վիճակը

Պատերազմի վախով սեփական ժողովրդին սանձող կրտսեր Ալիևը չի կարող երկար պահել այդ վիճակը
Ալիևներն իրենց կլանը պահելու համար դիմում են զանազան մեթոդների: Խոսեմ այդ մեթոդներից մեկի մասին: Քարոզչական դաշտում նրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, որ գտնվում են պատերազմի մեջ: Ոչ թե ռազմական ակտիվ գործողություններ, ոչ թե հակամարտություն, ոչ թե լարվածություն, ոչ թե ռազմական բախումներ, այլ պարզապես պատերազմ (Müharibə): Այս բառը հզոր բառ է, և այն ջախջախում է ցանկացած հակաիշխանական քարոզչություն, հաղթահարում ցանկացած սոցիալական բունտ:

Ադրբեջանական գրեթե ողջ տպագիր և էլեկտրոնային մամուլն ունի «Պատերազմ» վերնագրով բաժին, որտեղ ադրբեջանական զինված ուժերի, հայկական զինված ուժերի ու Հայաստանի մասին լուրերն են: Այս բաժնում պատերազմին վերաբերող ոչինչ չկա, միայն ամեն օր սահմանից տրվող գրեթե նույն տեքստով հաղորդագրությունն է, այն էլ նորից պատերազմի հետ կապ չունեցող լուր է: Սակայն ընթերցողը, ամեն անգամ «Պատերազմ» տեսնելով, կարդալով, թևաթափ է լինում, և այլևս կորչում են ներքին պայքարի մասին մտքերը, քանի որ իր ուղեղում արդեն պատերազմ բառը գործ է անում…

Պատերազմի վախով սեփական ժողովուրդին սանձող կրտսեր Ալիևը չի կարող երկար պահել այդ վիճակը, մի օր հաստատ կպայթի փուչիկը:

Be the first to comment on "Պատերազմի վախով սեփական ժողովրդին սանձող կրտսեր Ալիևը չի կարող երկար պահել այդ վիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*