Իրանական մահակը՝ Ադրբեջանի գլխավերևում

Իրանական մահակը՝ Ադրբեջանի գլխավերևում
Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասիմ Աշբազովի նկատմամբ մահափորձ կատարած Յունիս Սաֆարովի աջակիցները ցույց կազմակերպեցին, որի ժամանակ բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև: Բախումների ժամանակ էլ դանակահարվեցին այնտեղ գտնվող երկու բարձրաստիճան ոստիկանները` ներքին գործերի քաղաքային վարչության պետի տեղակալ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Սամեդ Աբասովը: Եղան նաև վիրավորներ, ձերբակալվեցին տասնյակ քաղաքացիներ:

Այս իրադարձություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը շտապեց տեղի ունեցածի շուրջ մեղադրել օտարերկրյա ուժերին և մասնավորապես՝ Հայաստանին: Հասկանալի է՝ Բաքվի համար սովորույթ է դարձել ցանկացած անհաջողության մեջ «հայկական հետք» փնտրելը, սակայն նրանց հիմնական մեղադրանքն ուղղված էր Իրանի կողմը:

Քանի որ Բաքուն չէր համարձակվի պաշտոնական հայտարարության մեջ նշել Իրանի անունը (Իրանին ուղղված մեղադրանքը կրկին հրատապ կդարձներ այդ երկրում պարբերաբար բարձրաձանվող 1813թ. Գյուլիստանի պայմանագրի չեղյալ հայտարաման և Ադրբեջանը Իրանի կազմի մեջ ընդգրելու հարցերը), Իրանին հասցեագրված մեսիջը փորձեց փոխանցել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուղարովը, ով, մեկնաբանելով Գյանջայի իրադարձություները, նշել է, թե Իրանի ղեկավարությունում ծայրահեղական շրջանակները հեղափոխական գաղափարախոսություն ներդնելու միջոցով փորձում են երկարաժամկետ հիմքով ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում և հանգեցնել շիաների և սուննիների բախման:

Ադրբեջանի նախկին արտգործնախարարի բերանով հնչող այս մեղադրանքը պատահական չէ, քանի որ իսրայելա-ադրբեջանական համագործակցության խորացումը և հակաիրանական ուղղվածությունը գնալով ավելի է անհանգստացնում Իրանին, և չի բացառվում, որ առաջիկայում Իրանը կիրառի Ադրբեջանին սաստող այլ միջոցներ:

Be the first to comment on "Իրանական մահակը՝ Ադրբեջանի գլխավերևում"

Leave a comment

Your email address will not be published.


*