Պատրաստվում եք արևայրո՞ւք ընդունել. մի քանի խորհուրդ՝ վտանգից խուսափելու համար

Պատրաստվում եք արևայրո՞ւք ընդունել. մի քանի խորհուրդ՝ վտանգից խուսափելու համար
Արդեն եկել է արևայրուք ընդունելու ժամանակը, բայց սկզբում պետք է իմանալ, թե ինչպես է պետք դա ճիշտ անել, հակառակ դեպքում ուղղակի այրվածքներ կստանաք:

Չի կարելի արևայրուք ընդունել ճաշի ժամին: Լավագույն ժամանակը ժամը 9.00-ից մինչև 10.00-ն է կամ 16.00-ից մինչև 19.00-ն: Ոչ մի դեպքում դուրս արևայրուքի չընդունեք ճաշի ժամին, հակառակ դեպքում ընդամենը 10 րոպեում կարող եք լիովին այրվել:

Արևայրուք մի ընդունեք, եթե շատ խալեր ունեք: Այդ դեպքում մաշկի քաղցկեղի վտանգը մեծանում է:

Արևի տակ չմնաք, եթե քաղցած եք: Այդ դեպքում արևահարվելն ու արևային հարված ստանալը դառնում են ավելի հավանական:

Շատ ջուր խմեք, սակայն ոչ մի դեպքում սառույցով ջուր մի խմեք:

Լողափում մի խմեք ալկոհոլային խմիչքներ: Շոգի ժամանակ ալկոհոլը հատկապես վատ է անդրադառնում:

Be the first to comment on "Պատրաստվում եք արևայրո՞ւք ընդունել. մի քանի խորհուրդ՝ վտանգից խուսափելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*