«Այսօր շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է». Սասուն Միքայելյան

«Այսօր շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է». Սասուն Միքայելյան
«ԵԿՄ կառույցն անհրաժեշտություն է եղել, բայց ոչ այսօրվա Երկրապահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածության առաջադրման հարցը:

«Թեկնածությունը ես չեմ որոշում: Մոտ 500 հոգի կմասնակցեն համագումարին, կորոշեն: Ես իմ դերակատարությունն ունեցել եմ մինչև 2004 թ., հետո ԵԿՄ-ն ուրիշ ճանապարհով գնաց, ես դուրս եկա»,- ասաց նա:

Ս.Միքայելյանն իր մարտական ընկերներին կոչ արեց, որ պաշտոնավազքի մեջ չընկնեն, վերականգնեն ԵԿՄ կառույցը: Նա նշեց, որ իրեն չի տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում. «Ես ամեն հարցում կանգնած եմ իմ ընկերների կողքին, օգնեմ, խոսեմ, ելույթ ունենամ, ճիշտ ուղու վրա դնեմ, նախկին ինչ լավ բաներ կար ԵԿՄ-ում՝ նորից պետք ա վերածնունդ առնի»:

Ըստ նրա՝ իր ընկերները ստիպում են իրեն ԵԿՄ վարչության կազմում լինել, բայց ինքը չի ուզում: Ս.Միքայելյանը նշեց, որ նախկինում ղեկավարել է ԵԿՄ պարգևատրումների վարչությունը. «Էսօր ուրիշ ձև է, սաղ դարձել են հերոս: Էն ժամանակ 11-12 հրամանատար նստել են, մարդիկ բերել են մարտական ուղի են ներկայացրել, ճանաչել ենք, նոր գրանցել ենք երկրապահ կամ հերոս: Հիմա ով գալիս ա, դափոնով բերում, դակում, ուղարկում են, պարգև են տալիս»:

Անդրադառնալով սահմանային վիճակին՝ Ս.Միքայելյանը նշեց, որ այսօր շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Սակայն, նրա խոսքով, ադրբեջանցիները վախենում են մեր ժողովրդի այսօրվա համախմբվածությունից և լավ գիտեն, որ դարեր ի վեր, երբ մեր ժողովուրդը համախմբվել է, միշտ հաղթել է.

«Թավշյա հեղափոխությունը ոնց որ նորածին երեխա լինի, պետք ա ամեն մեկն իր բաժին բեռը վերցնի, և սա տանի համախմբման, նորմալ անկախության: Այսօր ժողովուրդն իրեն անկախ ա զգում, ժողովրդի երեսին ժպիտ կա»:

Be the first to comment on "«Այսօր շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է». Սասուն Միքայելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*