Փաշինյանն իրավական դաշտում որդեգրել է մի գիծ, որը իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում

Փաշինյանն իրավական դաշտում որդեգրել է մի գիծ, որը իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում
«Այն , ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամբողջությամբ տեղի է ունենում թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: Մեթոդի ու ձեւերի գնահատականը դժվար է տալ, որովհետեւ ամեն իշխանություն ինքն է որոշում իր գործունեության ձեւն ու մեթոդը՝ կախված իրավիճակից եւ այն խնդիրներից, որ ուզում է լուծել: Իմ ցանկությունն է, որ այս թոհուբոհի մեջ մենք չմոռանանք շատ կարեւորագույն խնդիր՝ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր ամիջական 2 հարեւանների հետ թշնական հարաբերություններ ունենք, մեր հարավային հարեւանը համաշխարհային հանրության կողմից դիտարկվում է որպես պետություն, որի նկատմամբ կիրատվում են պատժամիջոցներ, իսկ հյուսիսային հարեւանի հետ ռազմավարական տարբեր գործընկերների շրջանակում ենք» – Henaran.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող զարգացումներին:

Նշելով, որ Հայաստանին շրջապատող իրավիճակը շատ «խառն է», Իսագուլյանը կարծիք հայտնել, որ եթե ներքաղաքական իրավիճակն էլ խառնվի, Հայաստանն ուղղակի թիրախ կդառնա Թուրքիայի ու հատկապես Ադրբեջանի համար, որն այսօր ամեն ինչ անում է պատերազմում կրած պարտության ռեւանշի համար:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեր շրջապատում, ներքաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելու համար»:

Իսագուլյանի կարծիքով, վարչապետ փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր հասարակության անվերապահ աջակցությունն ունի: Մյուս քաղաքական ուժերը, ըստ Իսագուլյանի, երաշխիք չունեն, որ մեկ –երկու ամսից իրենց ներքաղաքական իրավիճակն իրենց համար չի փոխվի եւ իրենք հնարավորություն կունենան հավակնել ապագա խորհրդարան մտնելուն:

«Սա բավականին ակնառու է»,-նշել է Իսագուլյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարի շրջանակում չի անդրադառնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Իսագուլյանն ասաց. «Կարծում եմ մոտ ապագայում մեզ ուրիշ բացահայտումներ են սպասվում, որոնց արդյունքում դժվար է ասել, թե որ կուսակցությունը որքան կտուժի եւ կշահի: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները իրավական դաշտում որդեգրել են մի գիծ, որը անպայման իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում: Ինչու պետք է սկսել նչ-որ մեկի մոտ եւ ոչ Ծառուկյանի: Արտոնությունը ո՞րն է, այդ դեպքում Փաշինյանի հռչակած ՝օրենքի առջեւ հավասարության թեզը չի գործի: Եթե Ծառուկյանի ու նրա շրջապատում եղած մարդկանց վերաբերյալ էլ լինի ինֆորմացիա, նչու իշխանությունը պետք է տարբերություն դնի»:

Be the first to comment on "Փաշինյանն իրավական դաշտում որդեգրել է մի գիծ, որը իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում"

Leave a comment

Your email address will not be published.


*