Խոշոր բիզնեսմենների որդիները եւս չեն կարող խուսափել բանակից. Դ. Տոնոյան

Խոշոր բիզնեսմենների որդիները եւս չեն կարող խուսափել բանակից. Դ. Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով բանակից խուսափած պաշտոնյաների որդիների մասին, ասաց, որ չի բացառվում՝ առաջիկայում նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ գնան ծառայության:

«Ես չեմ ուզում կոնկրետ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»,- ասաց նա:

Սահմանում իրավիճակին անդրադառնալով՝ նախարար Տոնոյանը նշեց, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջեւանյան, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ:

Անդրադառնալով ոստիկանական զորքերին սահմանի պաշտպանության գործառույթում ներգրավելու մասին խոսակցություններին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ նման հարցի քննարկման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ մարտական հերթապահության մեջ շատ հետաքրքիր լուծումներ են փնտրում:

Be the first to comment on "Խոշոր բիզնեսմենների որդիները եւս չեն կարող խուսափել բանակից. Դ. Տոնոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*