Նախիջեւանի սահմանին հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է. Իսագուլյան

Road to Nakhchivan City - Iranian Border

Նախիջեւանի սահմանին հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է. Իսագուլյան
«Մեր զինվորը ինչպես հպարտ ու վստահ կանգնած է սահմանին, այդպես էլ շարունակում է կանգնած մնալ այսօր: Արցախի վերաբերյալ պաշտապանության նախարարությունը հստակ ինֆորմացիա է տալիս»,- լրագրողների հետ հանդօպամնն անդրադառնալով սահամնին ստեղծված իրավիճակին, ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, որը վերջին 4 օրերին ԱՀ –ում էր:

Իսագուլյանն ասասց, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ, սահմանին տիրող իրավիճակը վերահսկվում է:

Նախիջևանյանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը Գառնիկ Իսագուլյանի հավաստիացմամբ, իրավիճակ եւ ուժերի հարաբերակցություն չեն փոխել եւ չեն եղել որեւէ տարածիք հաշվին:

«Հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է: Ադրբեջանական դիրքերի փոփոխությունը չի նշանակում, որ նրանք անցել են հայկական տարածք: Արենի գյուղի համար այդ դիրքերի փոփոխությունը վտանգ չի ներկայացնում: Դեպի Խաչիկ գյուղ հայկական կողմի դիրքերը ավելի բարենպաստ են, ավելի բարձր են», -շեշտեց իսագուլյանը

Նրա խոսքով, բացի ամպագոռգոռ հայտարարություններից, Ադրբեջանն այլ բան չի կարող անել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հակահարված կլստանա:

«Սա արտաքին ճակատում պետք է իմանան, որքան էլ Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լինեն Արցախի եւ ՀՀ սահմաններին առնչվող հարցերում հայ հասարակությունը մի կողմ կդնի բոլոր տարաձայնությունները»,-ասաց Իսագուլյանը:

Be the first to comment on "Նախիջեւանի սահմանին հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է. Իսագուլյան"

Leave a comment

Your email address will not be published.


*