«Ես Ֆրանսիայի ոչ առաջին, ոչ վերջին տիկինն եմ… Ես Բրիջիթ Մակրոնն եմ…»

«Ես Ֆրանսիայի ոչ առաջին, ոչ վերջին տիկինն եմ… Ես Բրիջիթ Մակրոնն եմ…»
Ֆրանսիայի նախագահի տիկնոջ 15 խոստովանությունները։

Բրիջիթ Թրոնյեն Էմանուիլ Մակրոնի դպրոցական ուսուցչուհին է եղել և ամուսնուց մեծ է 24 տարով։ Այժմ նա 64 տարեկան է։ Ոճային, անսովոր այս կինը նոր ֆորմատի առաջին տիկին է։ Եվրոպայում իսկական բիջիթամանիա է ծավալվել։ Elle ամսագրի՝ նրա հարցազրույցը պարունակող համարն ամենավաճառվողը դարձավ վերջին 10 տարիների ընթացքում։ Համացանցում այն ավելի քան 30 մլն դիտում ու տարածում ունեցավ։

Իսկ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ֆրանսիայի նախագահի տիկնոջ 15 անկեղծ խոստովանությունները սիրո, ամուսնու հետ հարաբերությունների ու տարիքային տարբերության մասին։

Եթե ես ամուսնուս վանեի միայն տարիքային տարբերության պատճառով, համարեք, որ կյանքը կողքովս անցած կլիներ։
Էմանուելի հետ անցկացրած 20 տարիների ընթացքում ես սովորել եմ, որ ինձ հետ անընդհատ անհավանական բաներ են տեղի ունենում։ Պատկերացնել անգամ չեմ կարող, թե մեզ ինչ է սպասում ապագայում։
Ես ինձ որպես առաջին տիկին չեմ զգում։ Դա ընդհանրապես ամերիկյան արտահայտության թարգմանություն է, որն ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ես ինձ ոչ առաջին, ոչ վերջին տիկին չեմ զգում։ Ես նույնիսկ ինձ լեդի չեմ զգում։ Ես Բրիջիթ Մակրոնն եմ։
Երբ ես կարդում եմ մեր զույգի մասին, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ես ինչ-որ ուրիշ զույգի մասին եմ կարդում։ Չէ՞ որ մեր պատմությունն այնքան պարզ է։
Երբ Էմանուելը 17 տարեկան էր, նա ինձ ասաց. «Ինչ էլ որ դու անես, միևնույն է, ես քեզ հետ կամուսնանամ»։
Նա նման չէր ուրիշներին։ Անչափահասի նման չէր։ Մնացած մեծերի հետ նա իրեն հավասարի պես էր պահում։
Մենք զանգում էինք միմյանց ու ժամերով խոսում։ Այդպես աստիճանաբար իր համբերատարությամբ նա հաղթեց իմ դիմադրությանը։
Սերն իմ ճանապարհին սրբեց ամեն ինչ ու ինձ հասցրեց առաջին ամուսնալուծությանը։ Այդ սիրուն անհնարին էր դիմադրելը։
Մենք նախաճաշում ենք առավոտյան. ես՝ իմ կնճիռներով, նա՝ իր թարմությամբ։ Այո, դա այդպես է։
Մենք հարթեցնում ենք միմյանց ուղեղները։
Ես պետք է ուշադրություն դարձնեմ ամեն ինչի վրա և առավելագույնս պաշտպանեմ նրան։
Ես շատ ջանքեր եմ վատնում այն բանի վրա, որ ինձ ճիշտ մատուցեմ ու ներկայացնեմ։ Ես երբեք տանից դուրս չեմ գա առանց մազերս հարդարելու ու պատշաճ կերպար ունենալու։
Ես հագնում եմ ծնկից վեր կիսաշրջազգեստներ, այլ ոչ թե մինի։ Մինի ես հագնում էի, երբ դեռ ավելի երիտասարդ էի։ Մենք դրանք թաքցնում էինք պայուսակների մեջ, հետո հագնում ռոք-ըն-ռոլ պարելուց առաջ։
Տարիքային տարբերության մասին հարցերին ես այսպես եմ պատասխանում. «Նախկինում ես դրանք ցավոտ էի ընդունում, սակայն հետո ինքս ինձ ասացի՝ փակիր բերանդ ու սպասիր, թե երբ դրանք կավարտվեն»։
Ես կարծում եմ, որ 21-րդ դարը կանանց դարն է լինելու։ Հենց կանայք կարող են գտնել այս աշխարհի համար ելքը։

Be the first to comment on "«Ես Ֆրանսիայի ոչ առաջին, ոչ վերջին տիկինն եմ… Ես Բրիջիթ Մակրոնն եմ…»"

Leave a comment

Your email address will not be published.


*