Խելքի գալու եղանակներ

Խելքի գալու եղանակներ
Պատահում է, որ այդ պահին հարկավոր բառերը գլխիդ մեջ չեն լինում, մտքերը սլանում են լույսի արագությամբ, և թվում է, թե ուղեղդ ուր որ է՝ կպայթի: Այդ իրավիճակում օգնության կգան արտ-թերապևտ Վիկտորյա Նազարևիչի խորհուրդները: Ձեզ հարկավոր կլինի միայն թուղթ ու մատիտ վերցնել ու սկսել նկարել. Կարևոր չէ, թե ինչպես: Իսկ որոշ ժամանակ անց դուք զարմանալի ներդաշնակություն ու հանգստություն ձեռք կբերեք: Այդ պատճառով էլ ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է նկարել…Այնպես որ՝

Եթե հոգնել ես, նկարիր ծաղիկներ:
Եթե զայրացել ես, նկարիր գծեր:
Եթե ձանձրանում ես, նկարչական թուղթը լցրու տարբեր գույներով:
Եթե տխուր ես, ծիածան նկարիր:
Եթե սարսափելի է, մաքրամե հյուսիր կամ կտորներից տարբեր ապլիկացիաներ արա:
Եթե բարկացած ու զարմացած ես, թուղթը պատառոտիր՝ մանր կտորների վերածելով:
Եթե անհանգստանում ես, օրիգամի պատրաստիր:
Եթե լարված ես, նախշեր նկարիր:
Եթե հիշելու կարևոր բան կա, լաբիրինթոսներ նկարիր:
Եթե հիասթափված ես, որևէ նկար պատճենիր:
Եթե հուսահատված ես, ճանապարհներ նկարիր:
Եթե պետք է արագ վերականգնել ուժերը, բնանկարներ նկարիր:
Եթե ուզում ես հասկանալ զգացմունքներդ, ինքնանկար արա:
Եթե կարևոր է հիշել վիճակը, նկարիր գունային կետեր:
Եթե պետք է համակարգել մտքերը, նկարիր քառակուսիներ:
Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ ես ուզում, կոլաժներ նկարիր:
Եթե կարևոր է մտքերի վրա կենտրոնանալը, կետերով նկարիր:
Եթե ուզում ես իրավիճակից դուրս գալու օպտիմալ ելք գտնել, նկարիր ալիքներ ու շրջանակներ:
Եթե զգում ես, որ արգելակել ես, ու պետք է առաջ շարժվել, նկարիր պարույրներ:
Եթե ուզում ես կենտրոնանալ նպատակի վրա, նկարիր ցանցեր ու թիրախներ:

Be the first to comment on "Խելքի գալու եղանակներ"

Leave a comment

Your email address will not be published.


*