4 ուտելիք, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ (Photo)

4 ուտելիք, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ (Photo)
Այն ամենն, ինչ պետք է քաղցկեղի դեմ պայքարելու համար կարող եք գտնել ձեր սառնարանում” ասում է Քվեբեքի Համալսարանի աշխատակից բիոքիմիայի ու մոլեկուլյար բժշկության դոկտոր Ռիչարդ Բելիվոն:

Վերջերս “ձեքիս տակ” հայտնվեց նրա”Քաղցկեղի դեմ պայքարող մթերքներ” (Foods to Fight Cancer. ) գիրքը, որտեղ բավականին մատչելի լեզվով նկարագրված է, թե ինչ և ինչու պետք է օգտագործեն քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները:

Ահա և մի փոքր հատված այդտեղից.

բրոկկոլի, քաղցկեղ, առողջություն, ռեցեպտ,
Բրոկկոլի
Բոլոր խաչածաղկավոր (կաղամբ, ծաղկակաղամբ և այլն) պարունակում են քաղցկեղի դեմ պայքարող նյութեր: Բրոկկոլին դրանցից միակն է, որ պարունակում է սուլֆոռաֆանի մեծ քանակություն: Սուլֆոռաֆանը հզոր միացություն է, որը նպաստում է օրգանիզմի պաշտպանական ֆերմենտներն ու դուրս նետում քաղցկեղ առաջացնող ու կանցեռոգեն նյութերն:

Միչիգանի Համալսարանի վերջին հետազոտությունների համաձայն սուլֆոռաֆանը նաև վերացնում է քաղցկեղի աճին նպաստող բջիջները:

Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Կրծքի, լյարդի, թոքերի, շագանակագեղծի, մաշկի, ստամոքսի և միզապարկի

Օգտագործման չափաքանակը: Ինչքան շատ, այնքան լավ: Բժիշկները խորհուրդ են տալիս այն ավելացնել այնտեղ, որտեղ կարող եք` աղցան, ապուր թե պիցցա:

բրոկկոլի, քաղցկեղ, առողջություն, ռեցեպտ,
Հատապտուղներ
Բոլոր հատապտուղները պարունակում են հակաքաղցկեղային ֆիտոնուտրեիններ: Բայց սև ազնվամորին հատկապես հարուստ է բիոքիմիական անտոցիաններով, որոնք դանդաղեցնում են նախաքաղցկեղային բջիջների աճը ըստ Օհայո նահանգի Բժշկական Համալսարանի անց կացրած վերջին հետազոտությունների (ղեկավար բժիշկ Հարի Սթոներ):

Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Հաստ աղիի, կերակրափողի, բերանի խոռոչի և մաշկի

Օգտագործման չափաքանակը:Բժիշկ Սթոները խորհուրդ է տալիս օրական մեկ բաժակ հատապտուղներ գործածել:

բրոկկոլի, քաղցկեղ, առողջություն, ռեցեպտ,

Լոլիկ

Լոլիկը լիկոպենի լավագույն աղբյուրներից մեկն է, սա նյութ է, որը լոլիկներին հաղորդում է իրենց կարմիր գույնը: Nutrition and Cancerամսագրի վերջին հետազոտությունների համաձայն լիկոպենը քաղցկեղային բջիջների աճը զգալիորեն նվազեցնում է:

Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ.Էնդոմետրիկ, թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի

Օգտագործման չափաքանակը:Ամենաշատը օգուտ կտան եփված լոլիկները: Ջերմության ազդեցության տակ մեծանում է լիկոպենի քանակը, որը մարմինն ունակ է կլանել:

բրոկկոլի, քաղցկեղ, առողջություն, ռեցեպտ,
Ընկույզ
Վիրջինիայի Marshall University School-ի կողմից անց կացրած հետազոտությունները պարզ ել են, որ ընկույզներում առկա ֆիտոստերոլները պատնեշ են դանդաղեցնում են կրծքի քաղցկեղի զարգացումը: Բժիշկ Էլանի Հարմանի կարծիքով դրանք արգելափակում են էստրոգենի ընկալիչները, որն էլ իր հերթին դանդաղեցնում է կրծքի քաղցկեղը:
Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Կրծքի, շականագեղձի
Օգտագործման չափաքանակը:Օրական մեկ ունցիայի գործածումն ըստ հետազոտությունների կտա լավագույն արդյունքները

Առողջ եղեք.

Be the first to comment on "4 ուտելիք, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ (Photo)"

Leave a comment

Your email address will not be published.


*