ՎԱՐՉԱՊԵՏ-ՆԱԽԱԳԱՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏ-ՆԱԽԱԳԱՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ
Նախագահականի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի առաջնության բացմանը մեկնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, առիթն օգտագործելով, կարճ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ և ծանոթացավ Հեյդար Ալիևի հետ։ ՌԴ նախագահի հետ 2 հանդիպումից հետո Փաշինյանը մեկնեց Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու։ Նա երեկ է վերադարձել Բրյուսելից։

Իսկ Արմեն Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձավ արևմտյան վոյաժներից՝ նա եղավ Լոնդոնում, Փարիզում, մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոյի հետ։

Ակնհայտ է, որ ՀՀ ղեկավարությունը ակտիվ արտաքին շփումների մեջ է և ինչ-որ տեղ վարչապետ-նախագահ մրցակցություն է գնում, թե ով առաջնային դիրք կունենա արտաքին հարաբերությունների ոլորտում։ Հայտնի է նաև, որ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն այժմ սառեցված են, և չնայած Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այդ հարցով բանակցողը ՀՀ վարչապետն է, սակայն նկատելի է նաև, որ ինքը ևս չի պատրաստվում մեկուսանալ այդ գործընթացից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահը նախընտրում է շփվել ՀՀ նախագահի կարգավիճակ ունեցող անձի հետ, վարչապետական կառավարումն ու վարչապետ անձը ասիական կառավարման համակարգ ունեցող երկրի ղեկավարի համար անընդունելի է։

Be the first to comment on "ՎԱՐՉԱՊԵՏ-ՆԱԽԱԳԱՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*