ԱՅՍ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

ԱՅՍ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Երեւանի քաղաքապետարանի ՀՀԿ-ական ավագանին թեեւ նախնական որոշմամբ թեկնածու չի առաջադրելու քաղաքապետի արտահերթ ընտրություններում եւ ոչ էլ ավագանու արտահերթ ընտրություններին է մասնակցելու, սակայն երեկ երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրեց ու որոշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կազմակերպվի քաղաքապետի ընտրությունը։ Հիշեցնենք, որ ավագանին հուլիսի 16-ին կարող է իր կազմից թեկնածու առաջադրել եւ ընտրել։ Ինչո՞ւ այդպես որոշվեց՝ մեր հարցին ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը պատասխանեց․

«Ինչքան շուտ ձեւավորվի քաղաքային իշխանությունը, այնքան լավ։ Սեպտեմբերի վերջին օրերին Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի միջոցառումներն են, եւ այդ օրերին քաղաքապետ պետք է ունենանք, որպեսզի հավուր պատշաճի ընդունի հյուրերին, դրանից հետո էլ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է»։ Ն․ Նահապետյանը պնդեց, որ հուլիսի 16-ին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու։ Թե ինչու, չցանկացավ պատասխանել, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին էլ ասաց, թե քննարկում դեռ չեն արել։ Սակայն, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս հարցի շուրջ բեւեռներ են ձեւավորվել։ Մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել, մյուս մասն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ չի ցանկանում սրել իրավիճակը։

Մեր հարցին՝ եթե ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրում, ինչո՞ւ է շահագրգռված քաղաքային իշխանությունների ձեւավորման հարցում, Նահապետյանը պատասխանեց, թե անմիջական պատասխանատվություն են զգում։ Հուլիսի 16-ից հետո, 44 օրվա ընթացքում, պետք է արտահերթ ընտրություն կայանա, ինչը նշանակում է, որ ոմանք կզրկվեն ամառային արձակուրդից։

Be the first to comment on "ԱՅՍ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ"

Leave a comment

Your email address will not be published.


*