ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խմբակցությունը հուլիսի 12-ին պաշտոնապես առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

«Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավագանին հուլիսի 13-ին որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Առայժմ միայն «Երկիր ծիրանի»-ն է հայտարարել իր թեկնածուին առաջադրելու մասին:

Be the first to comment on "ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*