Հարգելիներս, քաղաքականությունը տեղ չունի բժշկության ոլորտում, մի կեղտոտեք այն

Հարգելիներս, քաղաքականությունը տեղ չունի բժշկության ոլորտում, մի կեղտոտեք այն
Երեկ աչքովս ընկավ մի գրառում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ղեկավար, Մարդ և Բժիշկ Արա Մինասյանի դեմ սկսված արշավի մասին, և անկեղծ ասած, լուրջ չընդունեցի այն՝ լավ իմանալով Արա Միխայիլովիչի թե մասնագիտական, թե մարդկային բառիս բուն իմաստով մեծ արժեքները։ Բայց հետո կարդացի արդեն անվանական՝ թե ում են ուզում «բերել տնօրեն», ում համար են «տեղը բացում», փաստորեն, իրոք տրամադրվածություն կա Արա Մինասյանի ղեկավարած հաստատությունում ամեն գնով փոփոխություններ կատարելու։

Այսպիսի մարդիկ, ինչպիսին Մինասյան եղբայրներն են, ցավոք, քիչ են, նրանք բժշկության կրողն են, Հիպոկրատի երդման հետ մեկտեղ նվիրված են մասնագիտությանը, բնատուր սրտացավություն ունեն, որը այդ դեօքում տարածվում է թե՛ հիվանդների, թե՛ կոլեկտիվի և թե՛ ԲԿ-ի վրա։ ԲԿ կոլելտիվի արձագանքը գրածիս վառ ապացույցն է։

Երնեկ սովորենք գնահատել այն, ինչ ունենք, սովորենք կարևորել առաջնայինը երկրորդականից, սովորենք հարգել և երախտապարտ լինել ԲԺՇԿԻՆ՝ անձնուրաց աշխատանքի համար։

Հարգելիներս, քաղաքականությունը տեղ չունի բժշկության ոլորտում, մի կեղտոտեք այն.. Դա խիստ վտանգավոր է բոլորիս համար։

#ձեռքերդ_հեռու_Մասիվի_հիվանդանոցից

Be the first to comment on "Հարգելիներս, քաղաքականությունը տեղ չունի բժշկության ոլորտում, մի կեղտոտեք այն"

Leave a comment

Your email address will not be published.


*