Կին ձկնորսը շնաձուկ է որսացել

Կին ձկնորսը շնաձուկ է որսացել
Ամերիկուհի Լորեն Բիգերսը Տեխասի նահանգի Կոնրո քաղաքում ամուսնու ծննդյան տարեդարձի առիթով նրա հետ ձկնորսության է գնացել՝ գրում է segodnya.ua-ը:

Ափի մոտ ձուկ բռնող կինը հանկարծ նկատել է, որ կարթաթելը ձգվում է: Երկու ժամ շարունակ կինը պայքարել է, մինչև կարթից կախված ձկանը քաշել հանել է ջրից: Լողափին հավաքված հանգստացողները տեսել են, որ կինը շնաձուկ է հանել ափ:

Երբ Բիգերսը ձուկը ափ է հանել, ամուսինը դուրս է վազել ռեստորանից և օգնել կնոջը: Նրանք մի քանի անգամ լուսանկարվել են որսի հետ և շնաձկանը նորից օվկիանոս վերադարձրել:

Be the first to comment on "Կին ձկնորսը շնաձուկ է որսացել"

Leave a comment

Your email address will not be published.


*