Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):

Ինչպես հայտնում են ՌՈ-ի մամուլի ծառայությունից, հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Be the first to comment on "Մեծ քանակությամբ զենք-զինամթերք. քաղաքացին ներկայացել է Ռազմական ոստիկանություն"

Leave a comment

Your email address will not be published.


*