«Ազգային ժողովի գործունեության ժամկետը պետք է սահմանել 4 տարի, գործող 5 տարվա փոխարեն». Նարինե Մկրտչյան

«Ազգային ժողովի գործունեության ժամկետը պետք է սահմանել 4 տարի, գործող 5 տարվա փոխարեն». Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Չգիտեմ՝ սահմանդրակա՞ն նորմ է, թե՞ օրենսդրական, սակայն, իմ համոզմամբ, ՀՀ Ազգային ժողովի գործունեության ժամկետը պետք է սահմանել 4 տարի, գործող 5 տարվա փոխարեն: Պատգամավորները պետք է ընտրվեն չորս տարի ժամկետով, այլ ոչ թե հինգ: Այդպես ավելի կաջակցենք Հայաստանում մասնակցային ժողովրդավարության կայացմանը, պատգամավորներն էլ չեն լճանա և կընտրվեն ոչ թե անձեռնմխելիություն ապահովելու կամ բարձր աշխատավարձ ստանալու նպատակով, այլ, ավելի կարճ ժամկետի դեպքում, կմտածեն հաջորդ ընտրություններին ընդառաջ պետական արդյունավետ գործունեությամբ զբաղվելու մասին նաև: Այս փոփոխությունը համարում եմ շատ կարևոր: Հինգ տարով ընտրվում են և հանգստանում կամ էլ իրենց անձնական և բիզնեսի հարցերը լուծելու հինգ տարվա ժամկետ են ունենում:

Be the first to comment on "«Ազգային ժողովի գործունեության ժամկետը պետք է սահմանել 4 տարի, գործող 5 տարվա փոխարեն». Նարինե Մկրտչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*