ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ․ ՔԱՂԱՔԱԳԵՏ

ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ․ ՔԱՂԱՔԱԳԵՏ
Քաղաքականապես ակտիվ հատվածը երեկ հիշեց, որ հուլիսի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ թավշյա հեղափոխության հաղթանակի երեք ամիսը։ Այս ընթացքում մեր հանրությունն, իհարկե, ամեն օր առիթը բաց չի թողնում ոգեւորվելու եւ հիանալու ԱԱԾ-ի հերթական այս կամ այն բացահայտումով։ Եվ թավշյա հաղթանակի շոշափելի հաղթանակն առայժմ հանրային լուրջ աջակցություն վայելող կառավարությունն է, ինչպես նաեւ՝ ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների տքնաջան աշխատանքը։ Արտաքին քաղաքական ոլորտում քանի որ «շեղումներ» չեն եղել դեպի արեւմուտք կամ ՌԴ, ավանդաբար շարունակվում են դժգոհությունները․ արեւմտամետները պահանջում են նոր իշխանություններից պրոարեւմտյան կողմնորոշում, ռուսամետները՝ ռուսամետ կողմնորոշում։ Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ էականորեն փոխվել է իշխանությունների մոտեցումը արտաքին հարաբերությունների կառուցման հարցում։

«Եվ այդ մոտեցման էությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանդես գալ ավելի ինքնուրույն դիրքերից, եւ այդ առումով նշմարվում են սուբյեկտայնության էական հատկանիշներ։ Փանիկի դեպքը ապացուցեց, որ թեկուզ մի քիչ ուշացած, բայց ադեկվատ արձագանք էր, նաեւ՝ ցույց տվեց, որ պետք է հանդես գալ այլ դիրքերից, վասալային կախվածությունը, ջայլամի քաղաքականությունը ներկա քաղաքական կուրսում կիրառելի չեն։ Իսկ թե ուր կտանի դա՝ առայժմ դժվար է խոսելը։ Ամեն դեպքում կա կուրսի փոփոխություն»,- մեզ հետ զրույցում ասաց Սարո Սարոյանը։

Be the first to comment on "ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ․ ՔԱՂԱՔԱԳԵՏ"

Leave a comment

Your email address will not be published.


*