ՔՊ-ՈՒՄ ՆԻՍՏ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑՆ Է

ՔՊ-ՈՒՄ ՆԻՍՏ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑՆ Է
Քիչ առաջ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկվելու է Երեւանի ավագանու ընտրությունների հարցը եւ որոշվելու է՝ ով է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն։ Սակայն մենք տեղեկացանք, որ փակ քվեարկությունը, որով որոշվելու է իրենց ցուցակի առաջին համարը, այսօր չի լինելու, այլ՝ վաղը։

Նշենք, որ նախկինում առաջադրված 4 թեկնածուի՝ Ալեն Սիմոնյանի,Հայկ Մարությանի, Զարուհի Բաթոյանի և Սրբուհի Ղազարյանի անունների կողքին նոր անուններ են հայտնվել։

Բոլորը հանդես են գալու ելույթներով, իսկ վարչությունը որոշելու է, թե նրանցից ով է քաղաքապետի ամենահարմար թեկնածուն։

Be the first to comment on "ՔՊ-ՈՒՄ ՆԻՍՏ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑՆ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*