Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել

Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել
Հուլիսի 24-ին Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել հանգցնել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:14-ի դրությամբ, փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից մեկ տրակտոր:

Be the first to comment on "Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել"

Leave a comment

Your email address will not be published.


*