«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2015- 2016թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2015- 2016թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին
Հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի, անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրոլու հնարավորությունը։ Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։

Be the first to comment on "«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2015- 2016թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին"

Leave a comment

Your email address will not be published.


*