Երկու մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում

Երկու մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում
Կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ 2018 թվականի հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է 3 աշակերտ:

Օլիմպիադայի արդյունքում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի:

Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց/ և Բիլոր Կուրղինյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/:

Be the first to comment on "Երկու մեդալ՝ «Ֆիզիկայի» միջազգային օլիմպիադայում"

Leave a comment

Your email address will not be published.


*