Սուրեն Պապիկյան. «Արցախյան կողմը հնարավորություն ունի հայաստանյան փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում»

Սուրեն Պապիկյան. «Արցախյան կողմը հնարավորություն ունի հայաստանյան փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում»
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Գորիս համայնքում արցախցի գործընկերների համար այսօր կազմակերպվել է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորներ, ՏԿԶ նախարարության, Սունիքի մարզպետարանի, Հայաստանի և Արցախի տարբեր համայքների և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում է ՏԿԶՆ-ն:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ դեռևս Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԱՀ պետնախարարի և ԱՀ գյուղատնտեսության նախարարի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքային քննարկում կազմակերպել վարչատարածքային բարեփոխումների շուրջ փորձի փոխանակման վերաբերյալ, ուստի, այդ քննարկումների հարթակ ընտրվեց Գորիս համայնքը՝ որպես առավել կայացած և երկու հանրապետությունների միջև աշխարհագրորեն միջանկյալ գոտի։ «Եվ՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը գտնվում են վարչատարածքային բարեփոխումների կարևորագույն փուլում և այս իմաստով արցախյան կողմը հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետության կուտակած փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում»,-ասել է նախարարը։

Խոսելով վարչատարածքային բարեփոխումների արդյունքում տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելու ճանապարհին ի հայտ եկած դժվարությունների, խնդրիների և բացթողումների մասին՝ Սուրեն Պապիկյանն այդուհանդերձ նշել է, որ դրանց արդյունքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ ու դրական արդյունքներ, որոնցով անհրաժեշտ է կիսվել Արցախի գործընկերների հետ։

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Պապիկյանին արցախյան կողմի խնդրանքին արագ արձագանքելու և համայնքների խոշորացման հայաստանյան փորձի վերաբերյալ նմանօրինակ քննարկում կազմակերպելու համար ու համոզմունք հայտնել, որ Արցախից ժամանած մասնագետների թիմը հիանալի հնարավորություն ունի ստանալ վարչատարածքային բաեփոխումների վերաբերյալ հուզող հարցերի պատասխանները։

Շնորհանդես-քննարկմանը ՀՀ ՏԿԶ նախարարության ոլորտային պատասխանատուները արցախցի գործընկերներին մանրամասն ներկայացրել են Հայաստանում իրականացված վարչատարածքային բարեփոխումների եռափուլ գործընթացը, դրա իրականացման արդյունքում համայքների հիմնական ցուցանիշներում արձանագրված տեղաշարժերը, գրանցված ծախսարդյունավետությունը, համանման երկրների հետ միջազգային փորձի ուսումնասիրությունը, խորշորացված համայքներում հիմնված քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունները, ներդրված նորարարական լուծումներն ու էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Գորիս և Տեղ բազմաբնակավայր համայքների օրինակով գործընկերներին ծանոթացրել են խոշորացված համայքներում միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին, որոնց արդյունքում ձևավորվում են տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման նախադրյալներ։

Շնորհանդես-քննարկման ավարտից հետո նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Վերիշեն-Ակներ վերանորագված կամուրջի բացման հանդիսավոր արարողությանը։

Be the first to comment on "Սուրեն Պապիկյան. «Արցախյան կողմը հնարավորություն ունի հայաստանյան փորձն ու ձեռք բերած գիտելիքները ներդնել Արցախի Հանրապետությունում»"

Leave a comment

Your email address will not be published.


*