Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ «Մարտի 1-ի» գործով նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին կետով, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Յուրի Խաչատուրովն ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Be the first to comment on "Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*