Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառվել

Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվեց 5 մլն դրամ գրավը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, այսպիսի որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը եւ Ռոբերտ Քոչարյանը հատուկ քննչական ծառայութուն էին հրավիրվել, որից հետո նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։

Այսօր դատարան ներկայանալուց հետո Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ քննչական ծառայութուն էին հրավիրվել, որից հետո նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։ Ավելի վաղ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։

Be the first to comment on "Յուրի Խաչատուրովի նկատմամբ գրավ է կիրառվել"

Leave a comment

Your email address will not be published.


*