Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որևէ իրավական հիմնավորում չունի:

Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ:

Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- մանրամասնեց Վիկտոր Սողոմոնյանը:
Երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հապճեպության եղավ, շտապողականություն ցուցաբերվեց, գիշերով նշանակված նիստեր եղան, արագ վկա ներգրավվեցին, հետո մեղադրանք առաջադրվեց, հետո կալանավորվեց:

«Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: Բողոքարկելու ենք քրեական գործերը»,- շեշտեց Սողոմոնյանը:

Be the first to comment on "Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*