Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն.

Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակ­ցության վարչության նիստում թեկ­նածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն կիրակի վարչու­թյան նիստում, ամենայն հավանակա­նությամբ, ընտրություն չի կայանա:

Մեր տեղեկություններով՝ նոր թեկնածու է ներկայացվելու վարչության դատին՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը, գուցե՝ վերջինիս հենց Փաշինյանը ներ­կայացնի, գուցե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած Փաշինյանն անթաքույց համակրանք ունի դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հանդեպ, սակայն «ՔՊ» վարչության մեծամասնու­թյունը դեմ է նրան, իսկ Մեսրոպ Առաքելյանի առաջադրման դեպքում գուցե 13 հոգանոց վարչության ձայներն այնպես բաշխվեն, որ Կարգին Հայկոն առավելություն ստանա:

Հիշեցնենք, որ Առաքելյանն «Առաքելություն» կուսակցության վարչու­թյան անդամ է, 2013 թվականին նրանց նորաստեղծ կուսակցությունը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, սակայն հավա­քեց ընտրողների 0,64 տոկոս ձայ­ները՝ մոտ 2 հազար 600 ձայն: Մեզ հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը չբացառեց իր առաջադրման հեռա­նկարը: Իսկ վարչապետի խորհրդա­կան դառնալու վերաբերյալ պարզա­բանեց, թե քանի որ «իր թիմը թավշյա հեղափոխության առաջին իսկ օրե­րից «ՔՊ»-ի կողքին է եղել, հեղա­փոխությունից հետո երկու թիմերի քննարկման արդյունքում հանգել են այդ որոշմանը»: Հիմա երկու թիմե­րում քննարկվում է նաև առաջիկա ընտրություններին համագործակ­ցության հարցը: Իսկ հնարավոր է «Առաքելությունը» լուծարվի՝ միանալով «ՔՊ»-ին: «Այս պահին նման քննարկում, մտադրություն չկա»,-գրում է թերթը:

Be the first to comment on "Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն."

Leave a comment

Your email address will not be published.


*