Տարոն Մարգարյանը չհասցրեց.

Տարոն Մարգարյանը չհասցրեց.
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները:

Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգեւները հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նրանց շարքում են Մարտին Վարդազարյանը, Աննա Ասատրյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Նաիրա Նահապետյանը։ Սակայն քաղաքապետարանում խոսում են, որ ցանկն ավելի ընդգրկուն է»:

Be the first to comment on "Տարոն Մարգարյանը չհասցրեց."

Leave a comment

Your email address will not be published.


*