Վաղ առավոտյան աղոթք

Վաղ առավոտյան աղոթք
Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը: Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից հեռու եւ անարատ կյան­քով ապրելուց հետո, հավիտենական կյանքիդ անխռով եւ խաղաղ նավա­հանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ: Նրա հետ քեզ` Հորդ եւ Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

Be the first to comment on "Վաղ առավոտյան աղոթք"

Leave a comment

Your email address will not be published.


*