Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց

Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։

Գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի։

Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը. «Գրավի չափը չեմ նշի, ահռելի գումար չէ, մոտավորապես 5 մլն դրամ, հստակ չափն անհրաժեշտության դեպքում կնշեմ»։

Հիշեցնենք,որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նշենք,որ 2008-ին Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Be the first to comment on "Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*